2016 թվականին Apple ընկերությունը կթողարկի iPhone 7 խելախոս, որի հաստությունն ընդամենը 6 մմ է լինելու: Այն կդառնա Apple-ի կողմից թողարկված ամենաբարակ սարքը:
Apple-ի վերաբերյալ իր կանխատեսումներով հայտնի KGI Securities ընկերության վերլուծաբանները նշում են, որ iPhone 7-ն ավելի բարակ կլինի, քան iPod Touch-ն ու iPad Air 2-ը, որոնց հաստությունը 6,1մմ է:
Սեպտեմբերի 9-ին թողարկվող iPhone 6 և 6 Plus խելախոսների հաստությունը համապատասխանաբար լինելու է 6,9 մմ և 7,1մմ: