Ադրբեջանի իշխանությունները ստորագրել են համաձայնագիր, որով 2016 թվականին Բաքվում կկայանա Ֆորմուլա 1-ի Գրան պրին: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը:
Համաձայնագրի տակ ստորագրություններ են դրել Ֆորմուլա 1-ի սեփականատեր Բերնի Էքլսթոունը և Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարար Ազադ Ռահիմովը: Մրցումները կրելու են «Եվրոպայի Գրան պրի» անունը: