Ամանորի տոներից հետո Երկիր մոլորակի բնակիչները կարճ ակնթարթով կարող են օդում հայտնվել։ Դա տեղի կունենա հունվարի 4-ին Երևանի ժամանակով 20։47-ին։
Գիտնականները բացատրում են, որ այդ օրը բնակիչները կարող են մի փոքր «թռչել», քանի որ 1000 տարին մեկ անգամ տեղի է ունենում մի երևույթ, որի ժամանակ թուլանում է Երկիր մոլորակի ձգողականությունը։
Այդ օրը այդ ժամին Յուպիտերն ու Պլուտոնը կհայտնվեն նույն գծի վրա, ինչը կազդի Երկրի ձգողականության վրա։ Օդում հայտնվելու համար անհրաժեշտ է այդ րոպեին թռչել, և մարդը մի քանի ակնթարթ ավելի երկար կմնա օդում, քան սովորաբար։ Սովորաբար մարդիկ թռիչքից հետո գետնին են հայտնվում 1/4 վայրկյան հետո։ Հիմա այդ ժամանակը կերկարի մոտ 10 անգամ։