Համաձայն ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության ուսումնասիրության` 2015 թվականն ամենատաքն է եղել օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ:
Մոլորակի վրա օդի միջին ջերմաստիճանն անցյալ տարի կազմել է շուրջ 15 աստիճան, ինչը մոտավորապես 0,2 աստիճանով բարձր է, քան 2014 թվականի ցուցանիշը:
Ավելին` 2015 թվականին օդի ջերմաստիճանը 0,9 աստիճանով բարձր է եղել ամբողջ 20-րդ դարի տարեկան միջին ջերմաստիճանից:
Ենթադրվում է, որ այս ամենը կապված է մթնոլորտի աղտոտման և համաշխարհային կլիմայի փոփոխությունների հետ: