տուն Լուրեր 2015-ից հետո տարեկան 12 հազար մարդ կպակասի Հայաստանից. ՄԱԿ կանխատեսում

2015-ից հետո տարեկան 12 հազար մարդ կպակասի Հայաստանից. ՄԱԿ կանխատեսում

106
0

zvartnots-airport-new-terminal-departures

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ այսօր Հայաստանից տարեկան 30 հազար մարդու արտահոսք է լինում:

Ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների՝ 2015-ից հետո տարեկան 12 հազար մարդ կպակասի Հայաստանից:

Թե որքանով են իրատեսական այս կանխատեսումները, նա ասաց, որ ինչպես յուրաքանչյուր կանխատեսում, կարող են լինել իրական և ոչ իրական:

«Օրինակ 1980-ականների մի կանխատեսում արեցին, ըստ որի 2000 թվականին ՀՀ բնակչությունը լինելու էր 4 միլիոնից մի քիչ ավել, սակայն կյանքը ցույց տվեց, թե դրանից ինչ մնաց»,- ասաց Եգանյանը:

Մյուս կողմից ժողովրդագիրը ներկայացված ցուցանիշներում ոչ մի արտառոց բան չի տեսնում, և նշում է, որ պետք է քայլեր կատարել, մեխանիզմներ մշակել իրավիճակի վրա ազդելու համար, որպեսզի այդ կանխատեսումները չիրականանան: