տուն Լուրեր 2015-ը համաշխարհային շուկայում բեկումնային տարի է լինելու. տնտեսագետ

2015-ը համաշխարհային շուկայում բեկումնային տարի է լինելու. տնտեսագետ

138
0

 

743702

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տնտեսագետ Արտակ Մանուկյանն անդրադարձավ նաև այս տարի համաշխարհային տնտեսության մակարդակին: Ըստ տնտեսագետիˋ  2015-ը համաշխարհային շուկայում բեկումնային տարի է լինելու: Աճի տեմպերը կնվազեն, իսկ գլոբալ մարտահրավերները կշատանան:

«Այս մարտահրավերներից անմասն չի մնա նաև Հայաստանը: Հատկապես ԵՏՄ անդամակցությունից հետո:  Պետությունների գերխնդիրն այս տարի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված քայլեր պետք է անեն:  Մենք գնողունակության մակարդակի անկում ունենք, շրջանառությունը 13 %-ով նվազել է, ուստի նվազելու է նաև առևտուր իրակամացնողի շահույթը»,-ասաց տնտեսագետը:

Վերջինս սպասվող տնտեսական ծանր պայմաններում կարևորեց  ՓՄՁ-ների առկայությունը:  «Այս պայմաններում պետությունը պետք է կանգնի ՓՄՁ-ների կողքին, հատկապես, որ մանրածախ առևտուրը ՀՀ-ում լրջագույն խնդիր չունի: 2013-ի տվյալների համաձայնˋ գերփոքր կազմակերպությունների 18 %-ը դուրս է եկել բիզնեսից: Նման անկումն անմիջական կապ ունի  խոշոր սուպերմարկետների ցանցերի  ծավալման հետ»,-նշեց բանախոսը:

Վերջինս նկատեց նաև որ մեզանում սպասվող գնաճը անմիջական կապ կունենա ռուբլու արժեզրկման հետ, քանի որ ՌԴ-ն Հայաստանի համար մեկ առևտրային գործընկերն է և այնտեղ կատարվող գործընթացներից Հայաստանը ուղղակի և անուղղակիորեն ազդվելու է:

 

Վարդուհի Ստեփանյան