տուն Տնտեսական 2015թ հունվարի 1-ից շուտ Հայաստանը Մաքսային միության անդամ չի կարող լինել

2015թ հունվարի 1-ից շուտ Հայաստանը Մաքսային միության անդամ չի կարող լինել

85
0

Vardan-Ayvazyan1

Բոլոր դեպքերում 2015թ հունվարի մեկից շուտ Հայաստանը մաքսային միության անդամ չի կարող հանդիսանալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նրա խոսքով՝ նույնիսկ համապատասխան պայմանագիր չի ստորագրվել դեռ, և երբ որ այն ստորագրվի, ուժի մեջ կարող է մտնել միայն եկող տարվա սկզբից:

Ինչ վերաբերում է 900 ապրանքատեսակներին, որոնց դեպքում կարող են բացառություններ արվել Հայաստանի համար, ապա, ըստ Այվազյանի, դեռ հստակեցում չկա:

Վ. Այվազյանը վստահ է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը ձեռնտու է մեր տնտեսության համար: