2014 թվականը դարձել է օթերևութաբանական դիտարկումների ողջ պատմության մեջ ամենաշոգ տարին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի օվկիանոսային և մթնոլորտային ուսումնասիրությունների ազգային վարչությունը (NOAA):
«Միջինում ջրի և Երկրի մակերևույթի ջերմաստիճանը 1880թ.-ից ի վեր ամենաբարձրն է եղել», — ասված է հաղորդագրության մեջ: Նշենք, որ հենց այդ թվականից են սկսվել կանոնավոր օթերևութաբանական դիտարկումներ կատարվել:
Ցամաքի և օվկիանոսների մակերևույթի միջին ջերմաստիճանն աշխարհում նախորդ տարի կազմել է 0,69°C: Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2005 և 2010թթ.-ին և հավասար էր 0,04°C-ի: