«Հայաստանի Հանրապետության 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ոչ ֆինանսական ցուցանիշները ներկայացնելիս Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն ասաց, որ 2014 թվականին Սերժ Սարգսյանի կողմից ստորագրվել է 489 օրենք, 170 պայմանագիր փորձաքննության է ենթարկվել, նախապատրաստվել ու ստորագրման է ներկայացվել 687 համաձայնագիր, 226 կարգադրություն, 911 ուղերձ:
«Մեծածավալ ու պատասխանատու աշխատանք է պահանջվում ՀՀ նախագահի այցերի, արտերկրից ժամանող նախագահների, բարձրաստիճան պաշտոնատար պատվիրակությունների ընդունելությունների նախապատրաստումը, 2014 թվականի ընթացքում նախագահը կատարել է 22 պետական, պաշտոնական ու աշխատանքային այց արտերկիր, հյուրընկալել Ֆրանսիայի, Վրաստանի, Սերբիայի, ՌԴ-ի նախագահներին, Հունաստանի, Շվեյցարիայի Համադաշնության նախարարին, ԵԱՀԿ գործող նախագահին, ընդունել է ՀՀ-ում ավելի քան 20 բարձրաստիճան պաշտոնատար անձանց»,- նշեց Վիգեն Սարգսյանը:
Անդրադառնալով ԶԼՄ-ների համար պատրաստված հաղորդագրություններին, նախագահի աշխատակազմի ղեկավարը տեղեկացրեց, որ նախապատրաստվել է 625 հաղորդագրություն։ Ինչպես նաև Սերժ Սարգսյանի կողմից շքանշաններով ու մեդալներով պարգևատրվել է 573 անձ, ՀՀ նախագահի մրցանականեր են շնորհվել 15 անձի, երիտասարդական մրցանակ՝ 8 անձի, պատվավոր կոչումներ՝ 98 անձի: