տուն Քաղաքական Միջազգային 2014 թվականին ԱՄՆ-ում բարեգործության համար հավաքվել է ռեկորդային 360 միլիարդ դոլար

2014 թվականին ԱՄՆ-ում բարեգործության համար հավաքվել է ռեկորդային 360 միլիարդ դոլար

86
0

GUSA

ԱՄՆ-ում 2014 թվականին բարեգործության համար հավաքվել է ռեկորդային 360 մլրդ դոլար: Այս մասին հաղորդում է The Cronicle of Philantrophy պարբերականը` հղում կատարելով Giving USA կազմակերպության զեկույցին:

Սա ամենամեծ թիվն է 60 տարվա մշտադիտարկումների ընթացքում: Նախորդ տարվա համեմատ բարեգործությանն ուղղված գումարն աճել է 7 տոկոսով և ռեկորդային է դարձել 2007 թվականից հետո, երբ հաջողվել էր հավաքել 339 մլրդ դոլար:

Նշվում է, որ անհատների կողմից հանգանակվել է այդ գումարի 258 մլրդ-ը, ընկերություններն ու կորպորացիաները` 17 մլրդ-ը: