տուն Լուրեր 2014 թվականի պետբյուջեի փաստացի ծախսերի 27.7%-ն ուղղվել է սոցիալական պաշտպանության ոլորտին. փոխնախարար

2014 թվականի պետբյուջեի փաստացի ծախսերի 27.7%-ն ուղղվել է սոցիալական պաշտպանության ոլորտին. փոխնախարար

130
0

g_image

Խորհրդարանում շարունակվում է «ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները:

Ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն իր զեկույցի ընթացքում ասաց, որ 2014 թվականի պետական բյուջեի փաստացի ծախսերի 27.7%-ն ուղղվել է սոցիալական պաշտպանության ոլորտին և կատարված հատկացումները կազմել են 342.5 միլիարդ դրամ՝ ապահովելով 97.3% կատարողական:

«Հաշվետու տարում ավելի քան 1.2 միլիարդ դրամ տրամադրվել է վատառողջության և անաշխատունակության խմբին` ապահովելով 98.2% կատարողական: Վատառողջության դասին տրամադրվել է 195.7 միլիոն դրամ, իսկ ավելի քան 1 մլրդ դրամ տրամադրվել է անաշխատունակության դասին»,- ասաց նա:

Ջանջուղազյանը նկատեց, որ ծերության դասին հատկացվել է 240.5 միլիարդ դրամ, իսկ սպայական անձնակազմի ու նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների ծախսերը կազմել են 21.5 մլրդ դրամ: Շարքային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովման ծախսերը կազմել են 990.6 մլն դրամ: Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական նպաստների ծախսերը կազմել են շուրջ 11.5 մլրդ դրամ: Փոխնախարարի խոսքով` կենսաթոշակների ծախսերը կազմել են 391.4 միլիոն դրամ: Սոցապնախարարությանը հատկացված գումարներից Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման նպատակով 2014 թվականի պետական բյուջեից առաջին անգամ տրամադրվել է 9.5 միլիարդ դրամ:

Հղիության և ծննդաբերության նպաստի գծով ծախսերը կազմել են 7 մլրդ դրամ: Երեխայի ծննդյան միանվագ նպաստի վճարումը կազմել է շուրջ 8 մլրդ դրամ, որը կատարվել է 92.9%-ով. իսկ 2014 թվականից 3-րդ և 4-րդ երեխայի ծննդյան դեպքում նպաստի չափը սահմանվել է 1 մլն դրամ, իսկ 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում` 1.5 մլն դրամ: