Լրագրողների շրջանում անցկացված հարցման արդյունքներով որոշվել են 2014 թ. մրցաշրջանի լավագույն մարզիկը։ Այս մասին տեղեկացնում է մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիան։
Հարցմանը մասնակցած 30 լրագրողների ոորշմամբ՝ 2014 թվականի լավագույն մարզիկ է ճանաչվել Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, ով վաստակել է 300 միավոր։
30 միավոր նրան զիջել է աշխարհի մեկ այլ չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը: Լավագույն եռյակում է նաև ծանրորդ Ռուբեն Ալեքսանյանը (189 միավոր):
2014 թվականի լավագույն թիմ է ճանաչվել Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը, որը ոսկե մեդալների հաշվարկով առաջին տեղն է գրավել Աշխարհի առաջնությունում: