ՀՀ սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանն իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ընթացքում ասաց, թե 2014 թվականը կարելի է համարել ամենաբեկումնային տարին արդյունավետ սոցիալական համակարգերի ստեղծման, և ամենաբարդ տարին՝ բարեփոխումների իրականացման առումով:
«2014 թվականը սոցիալական ոլորտի տարբեր ճյուղերում բարեփոխումների մեկնարկի տարի էր, որոնք անխուսափելիորեն ուղեկցվեցին լարված բանավեճերով, բազմաբնույթ առաջարկներով և անհրաժեշտ փոփոխություններով»,- ասաց նախարարը՝ շարունակելով, թե կարևորագույն ձեռքբերումն այն է, որ բոլոր դեպքերում հանրային պահանջը հաշվի առնելու և բաց քննարկումների արդյունքում հնարավոր եղավ համապատասխան լուծումներ գտնել:
Մանրամասները՝ այստեղ: