տուն Քաղաքական Միջազգային 2014-ին մարդիկ աղբամանն են նետել շուրջ 300 տոննա ոսկի

2014-ին մարդիկ աղբամանն են նետել շուրջ 300 տոննա ոսկի

63
0

article-2477070-18FC8D3800000578-373_634x286

Անցած տարի աշխարհում մարդիկ աղբամանն են նետել 41.8 մլն տոննա էլեկտրոնային սարքեր։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի համալսարանի զեկույցում։ Հաղորդում է France Presse գործակալությունը։

Մասնագետների հաշվարկով՝ այդքան աղբը հնարավոր է դուրս բերել 1.15 մլն բեռնատարով, որոնք կարող էին 23 հազար կիլոմետրանոց շղթա կազմել։ Թափոնների գինը վերամշակումից հետո կարող է կազմել 52 մլրդ դոլար։ Օրինակ՝ թափված աղբի մեջ եղել է մոտ 300 տոննա ոսկի, ինչը կազմում է 2013 թվականին աշխարհում արտադրված ոսկու 11 տոկոսը։