ԵՄ պաշտոնական վիճակագրական գերատեսչությունը՝ Eurostat-ը, հայտնել է, որ 2014 թվականին ԵՄ-ում ամենից շատ կեցության իրավունք է տրամադրվել Ուկրաինայի քաղաքացիներին՝ 302.7 հազար։ Երկրորդ և երրորդ տեղերում են ամերիկացիներն ու չինացիները՝ համապատասխանաբար 199 հազար և 169 հազար։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ընդհանուր առմամբ մոտ 2.3 մլն թույլտվություն է տրվել ԵՄ կազմի մեջ չմտնող երկրներից ժամանողներին։
Կեցության իրավունք ստացած յուրաքանչյուր 4-րդը հաստատվել է Մեծ Բրիտանիայում (մեծամասնությունն ուսանողներ են), այնուհետև գալիս է Լեհաստանը (355 հազար), Գերմանիան (237 հազար), Իտալիան, Ֆրանսիան, Իսպանիան։