տուն Քաղաքական Միջազգային 2014-ը կարող է ռեկորդային լինել համաշխարհային արտագնա զբոսաշրջության համար

2014-ը կարող է ռեկորդային լինել համաշխարհային արտագնա զբոսաշրջության համար

94
0

130517141050-china-tourists-hong-kong-camera-story-top

2014 թվականին կարող է սահմանվել արտագնա տուրիզմի ռեկորդ. իրենց երկրի սահմաններից դուրս եկած քաղաքացիների թիվը մեկ տարվա կտրվածքով կարող է կազմել 1,1 մլրդ մարդ: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի ստորաբաժանումներից մեկը` Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպությունը:

Անցած 10 ամիսների ընթացքում արտագնա զբոսաշրջիկների թիվը կազմում է 978 մլն., ինչը 4,7 տոկոսով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս թիվը ավելին է Կազմակերպության կողմից կանխատեսված 3,8 տոկոս աճի համեմատ: Ամենամեծ աճը գրանցվել է Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում (8 տոկոս), այնուհետև՝  Ասիական-աղաօվկիանոսյան (+5%) և եվրոպական (+4%) տարածաշրջաններն են: