տուն Լուրեր 2014-ը հաջողված տարի չէր. Արմեն Մարտիրոսյան

2014-ը հաջողված տարի չէր. Արմեն Մարտիրոսյան

87
0

Մի-24-կործանումը

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը 2014-ը հաջողված տարի չի համարում: Այս մասին Մարտիրոսյանն ասաց այսօր` լրագրողների հետ հանդիպմանը:

«Քանի դեռ մեր երկրում արտագաղթը շարունակվում է, ես չեմ կարող այդ տարին հաջող համարել»,- ընդգծեց նա:

Ղարաբաղի հետ կապված զարգացումներին անդրադառնալով՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ բավականաչափ իրադարձություններ տեղի ունեցան, որոնց գագաթնակետը խոցված ուղղաթիռն էր, դիակների դուրս բերումն այնտեղից:

«Երկու-երեք անգամ նախագահների հանդիպում տեղի ունեցավ: Դա կարող էր միտված լինել լարվածության լիցքաթափմանը, բայց, խոշոր հաշվով, լուծումներ այս պահին ես չեմ տեսնում՝ դիվանագիտական առումով: Պատկերացումները տարբեր են։ Ցավոք, Ադրբեջանը բացառապես ուժի լեզուն է հասկանում: Ունենալով մեծ գումարներ, սպառազինվելով՝ փորձում է ուժի դիրքերից խոսել, եւ դրան, ցավոք, օգնում է մեր ռազմավարական գործընկերը, որը Ադրբեջանին վաճառած զենքի քանակն այս տարի կհասցնի 5 մլրդ դոլարի»,- նշեց բանախոսը: