2014թ բյուջեում փոփոխություններ են կատարվել հաշվի առնելով պատգամավորների առաջարկները, փոխարժեքի փոփոխությունները և մի քանի այլ հանգամանքներ: Այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:
Ֆինանսների նախարարը նշեց, որ ընդհանուր առմամբ (նաև փոխարժեքի փոփոխություններով պայմանավորված) 1 մլրդ 480 մլն դրամով ավելացվել են եկող տարվա բյուջեի մուտքերը (եկամուտները) և ճիշտ այդքան էլ՝ ծախսերը: Ծախսերից փոփոխվել են, մասնավորապես, արտարժութային պետական պարտատոմսերի սպասարկմանը ուղղվող գումարները՝ 17 մլրդ դրամ, կրթական և տրանսպորտային օբյեկտների գծով ծախսերը՝ 5.5 մլրդ դրամ և այլն: