տուն Տնտեսական 2014-ի առաջին եռամսյակում 7.7%-ով ավելացել են բնական գազի ներկրման եւ 5%-ով՝ իրացման...

2014-ի առաջին եռամսյակում 7.7%-ով ավելացել են բնական գազի ներկրման եւ 5%-ով՝ իրացման ծավալները

194
0

Gazprom-Armenia

ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները 2014 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 7,7%-ով՝ կազմելով 719.1 մլն խ.մ: Այս մասին ասվում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության տարածած հաղորդագրությունում:

Նշված ժամանակահատվածում իրացվել է 674 մլն խ.մ, ինչը 5%-ով ավելի է 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:
Նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների համեմատ 30,5%- ով ավելացել են էներգետիկայի ոլորտի կողմից սպառման ծավալները՝ կազմելով 212.7 մլն խ.մ: 8%- ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների եւ 2,7%-ով այլ սպառողների կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 105 մլն խ.մ եւ 85.3 մլն խ.մ:

2014 թվականի առաջին եռամսյակում 29,4%- ով նվազել են արդյունաբերության ոլորտի եւ 3,2%-ով բնակչության կողմից սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 48.9 մլն խ.մ եւ 222 մլն խ.մ: