տուն Տնտեսական 2014-ին միջին աշխատավարձերը կաճեն 13%-ով

2014-ին միջին աշխատավարձերը կաճեն 13%-ով

195
0

2017-in-90000-dram-a-p2946-1

2014 թվականին ակնկալվում է տնտեսության միջին անվանական աշխատավարձերի մոտավորապես 13% աճ` 2013 թվականին արձանագրված 6.5% աճի փոխարեն: Այս մասին ասված է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած Դրամավարկային քաղաքականության 2014թ. առաջին եռամսյակի ծրագրում:

«Տարվա ընթացքում անվանական աշխատավարձերի աճի տեմպերի արագացմանը կնպաստեն  նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացումը 45000-ից մինչև 50000 ՀՀ դրամ և պետական հատվածում զբաղվածների աշխատավարձերի նշանակալի բարձրացումը, որը հիմնականում տեղի կունենա տարվա երկրորդ կիսամյակում:  Նշենք նաև, որ պետական հատվածի աշխատավարձերի աճը կհանգեցնի մասնա-վոր հատվածի աշխատավարձերի որոշակի աճի` պայմանավորված երկու հատվածների միջև միջճյուղային մրցակցությամբ: Մասնավոր հատվածի ձեռնարկություններում ավելացված միավոր աշխատուժի ծախսերի հետևանքով տարվա երկրորդ կիսամյակում սպառողական շուկայում գնահատվում են թույլ գնաճային ճնշումներ` մոտ 0.2 տոկոսային կետի չափով»,- ասվում է այդ ծրագրում: