տուն Քաղաքական Միջազգային 2014 թվականին Մեծ Բրիտանիայի վարչապետի թիվ մեկ խնդիրը ճաղատությունը թաքցնելն է

2014 թվականին Մեծ Բրիտանիայի վարչապետի թիվ մեկ խնդիրը ճաղատությունը թաքցնելն է

244
0

David-Cameron

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ 2014 թվականին իր գլխավոր խնդիրը լինելու է իր ճաղատությունը թաքցնելը: Այս մասին հաղորդում է Sky News-ը:

Լրագրողների հետ ամենամյա Westminster Correspondents Dinner հանդիպման ժամանակ նա ներկայացրել է այս տարվա իր հիմնական նպատակները. «Առաջին` ճաղատ տեղերը պետք է թաքցնել»,- կատակել է Քեմերոնը` միաժամանկ նշելով, որ չգիտեր, որ իր վարսավիրը համարվում է Բրիտանական կայսրության շքանշանի հիմնական հավակնորդ:

Նա նաև կատակել է Պահպանողական կուսակցությունում իր գործընկեր Բորիս Ջոնսոնի մասին. «Վերջին անգամ, երբ ես նրա հետ ճաշեցի, դրանից Բորիսը գիշերն անցկացրել է բանտում»,- հիշել է  իրենց ուսումնառության տարիներն Օքսֆորդում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here