Աշխարհի խոշորագույն հեջ ֆոնդերը դադարեցրել են խոշոր ներդրումներ կատարել ոսկու մեջ, ինչը պայմանավորված է այն լուրերով, որ ԱՄՆ պահուստային դաշնային հիմնադրամը դադարեցնելու է տնտեսության լուրջ խրախուսումը:
Փորձագետները նշում են, որ այս տարի ոսկու գինն արդեն նվազել է 23 տոկոսով, ինչն ամենամեծ անկումն է 1981 թվականից հետո, քանի որ թանկարժեք այս մետաղն այլևս չի դիտվում որպես ներդրումային լուրջ ակտիվ: Անցած շաբաթ Նյու Յորքի բորսայում ոսկու ֆյուչերսային գներն ընկել են 2,2%-ով՝ մինչև 1282,6 դոլար մեկ ունցիայի դիմաց:
Հիշեցնենք, որ ոսկու գինը 2008 թվականի դեկտեմբերից մինչև 2011 թվականի հունիսն աճել էր 70 տոկոսով, սակայն անկումը սկսվեց այս տարվա ապրիլից: Այժմ համաշխարհային տնտեսության աճի տեմպերը կայուն են, ինչը ներդրողներին թույլ է տալիս գումարներն ուղղել ավելի եկամտաբեր ոլորտներ: