Ամերիկացիներն անցած տարի մի շարք նոր անսովոր անուններ են տվել իրենց երեխաներին՝ նրանց կոչելով պանիր, պանդա, կիվի, հեռախոս։
Ընդունված է, որ շատերն իրենց երեխաներին տալիս են հարազատների կամ մտերիմների անունները, քիչ չեն նաև, որ երեխաները կրում են հայտնի մարդկանց անուններ։ Սակայն կան նաև ծնողներ, որոնք չեն հետևում այս օրինաչափություններին։ Ամերիկյան BabyCenter կայքը հրապարակել է տարօրինակ անունների ցանկը, որոնք այս տարի ստացել են ԱՄՆ-ում ծնված երեխաները։
Տղաները ստացել են Պանիր, Պանդա, Փոթորիկ, Հրթիռ, Լեգենդ, Փղոսկր անունները։ Ոմանք երեխաներին կոչել են բիբլիական հրեշ Լևիաֆանի անունով, ոմանք երեխային տվել Շերլոկ Հոլմս անունը։
Աղջիկների տարրօրինակ անունների հիթ շքերթը գլխավորում են Կիվին, Ծաղիկը, Կակաչը, Հավերժությունը, Էլկետրան։ Ծնողներ են եղել, ովքեր իրենց երեխային տվել են ծամոնի անվանում՝ Ռիգլի։ Նշվում է նաև, որ վերոնշյալ անունները տրվել են առնվազն երեք ամերիկացի երեխայի։
Այս տարի ամենատարածված անուններն են եղել Սոֆիան (չորրորդ տարին անընդմեջ), իսկ տղաների շրջանում՝ Ջեքսոնը։ Այս ցուցակում Ջեքսոն անունը շրջանցել է Էյդեն անվանը, որը 8 տարի շարունակ ամենատարածվածն էր ամերիկացի մանուկների անունների մեջ։