տուն Սպորտ 2013 թվականի «Տարվա լավագույն մարզչի եւ «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» անուններն՝ այսօր

2013 թվականի «Տարվա լավագույն մարզչի եւ «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» անուններն՝ այսօր

152
0

1518715_10153614870570247_1510937838_o

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի կայքից տեղեկանում ենք, որ «այսօր երեկոյան կայանալու է «ՀՖՖ մրցանակաբաշխություն 2013»-ը եւ սա նշանակում է, որ այսօր երեկոյան հայտնի կդառնան «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» եւ «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում հաղթողների անունները: 
Այսօր հանդիսավոր մրցանակաբաշխության ժամանակ նրանց կհանձնվեն սահմանված մրցանակները՝ ոսկե, արծաթե եւ բրոնզե գնդակներ, դրամական մրցանակներ, պատվոգրեր:

Այս անգամ եւս, ինչպես վերջին տարիներին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բաց, հրապարակային, բայց միաժամանակ բարդ եւ կանոնակարգված գործընթացով անցկացրել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» եւ «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկությունները:

Հայաստանի «Տարվա լավագույն ֆուտբոլիստին» եւ «Տարվա լավագույն մարզչին» ընտրելու համար բարձրագույն խմբի ակումբները հատուկ պաշտոնական նամակով ներկայացնում են իրենց ակումբների 5 լավագույն ֆուտբոլիստների թեկնածությունները:

Ապա Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան ներկայացնում է Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ֆուտբոլիստների իր թեկնածուներին:

Այս ամենից հետո միայն ընդհանուր ցուցակը ներկայացվում է փակ գաղտնի քվեարկության:

Թե քանի մարդ է մասնակցել քվեարկությանը, ովքեր ինչպես են քվեարկել, ինչպես են բաշխվել ձայները, ովքեր են դարձել մրցանակակիրներ՝ մի քանի ժամից, այսօր երեկոյան»։ ՀՖՖ-ում առաջարկում են հետևել կայքի թարմացումներին, ուր տեղադրվելու է այդ ինֆորմացիան։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here