Մեծ Բրիտանիայում մուսուլման բնակչության դեմ հանցագործությունների թիվը 2013 թվականին աճել է երկու անգամ։ Այս մասին հաղորդում է Times-ը՝ նշելով, որ դրա պատճառը իսլամիստների կողմից բրիտանացի զինվորականներին սպանելն էր։
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Լոնդոնի հարավ-արևելքում երկու սևամորթ բրիտանացի, ովքեր ունեն նիգերական ծագում, դանակներով և կացնով սպանել էին զինվորական Լի Ռիգբիին, ինչը բացատրել էին վերջինիս կրոնական համոզմունքներով։
Նույն աղբյուրի համաձայն, կրոնական հողի վրա մուսուլմանների դեմ հանցագործությունների թիվը միայն Լոնդոնում կազմել է 500։ Ընդ որում, իրավապաշտպանների տվյալներով՝ մուսուլմանների դեմ Ռիգբիի սպանությունից հետո երեք օրվա ընթացքում կատարվել է 160 հարձակում։ Իրավապաշտպանները նաև պնդում են, որ օրական 4-8 հարձակում է լինում մուսուլմանների դեմ։