տուն Լուրեր 2013թ. հանրապետությունում գրանցվել է արտակարգ իրավիճակի 11 091 դեպք

2013թ. հանրապետությունում գրանցվել է արտակարգ իրավիճակի 11 091 դեպք

139
0

ain1

Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության ամփոփ տեղեկատվության, 2013թ. հանրապետությունում գրանցվել է արտակարգ իրավիճակի 11 091 դեպք, տուժել է 9 262 մարդ (615-ը զոհվել են, 8 647-ը` վիրավորվել), 375-ը` ժամանակավորապես տարհանվել: Այս մասին ասվում է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներում: 2013թ. արտակարգ իրավիճակների վերացման աշխատանքների իրականացման նպատակով պատրաստվել և ուսուցանվել է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգի 1 883 ղեկավար և մասնագետ: