տուն Տնտեսական 2010-ից ԱՄՆ ՄԶԳ-ն մոտ $44.4 մլն-ի ծրագրեր է իրականացրել Հայաստանում

2010-ից ԱՄՆ ՄԶԳ-ն մոտ $44.4 մլն-ի ծրագրեր է իրականացրել Հայաստանում

177
0

USAID

Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի ձևավորման նպատակով ԱՄՆ-ի կառավարության կողմից ԱՄՆ-ի Միջազգային զարգացման Գործակալության միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարությանը օժանդակության տրամադրման նպատակով 2010թ. օգոստոսի 6-ին կնքվել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» Համաձայնագիրը:

Այնուհետև, ամերիկյան կողմից լրացուցիչ ֆինանսական հատկացումների իրականացման նպատակով մշակվել և 2010-2013թթ. ընթացքում ստորագրվել են վերոնշյալ Համաձայնագրի Փոփոխություն թիվ 1-ը, Փոփոխություն թիվ 2-ը, Փոփոխություն թիվ 3-ը և Փոփոխություն թիվ 4-ը:

Ներկայումս ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ստացվել է Համաձայնագրի թիվ 5 Փոփոխության նախագիծը, որը նախատեսում է լրացուցիչ 653 հազար, 77 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացումների իրականացում, որի դեպքում հատկացումների ընդհանուր գումարը կազմում է 44 միլիոն, 358 հազար, 565 ԱՄՆ դոլար:

Համաձայնագրի թիվ 5 փոփոխության նախագիծը վաղը հաստատվելու է կառավարության նիստում: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է համարում վերոնշյալ Համաձայնագրի ստորագրումը Հայաստանի Հանրապետության կողմից: