տուն Uncategorized 200 մլն դոլար ռազմական մատակատարարումներին. արդյո՞ք «ապրանքը» տեղում է

200 մլն դոլար ռազմական մատակատարարումներին. արդյո՞ք «ապրանքը» տեղում է

104
0

49C3FEE9-3BFF-4368-8E21-5ADB0BE16C28_mw1024_mh1024_s

Հայկ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջումգրում է.

200 մլն դոլար ռազմական մատակատարարումներին. արդյո՞ք «ապրանքը» տեղում է:
Շաբաթներ առաջ պաշտոնական շրջանակներից ռուսական կողմին «խայթոցներ» էին փոխանցվում առ այն, որ Հայաստան ներկրվելիք ռուսական 200 մլն դոլարի հասնող սպառազինությունն ուշանում է:
Վերջին օրերին տարբեր չինովնիկների շուրթերից բավականին վստահ հնչում է այն թեզը, որ մեր բանակին անհրաժեշտ սպառազինության համալրման հարցը լուծել է:

Հույս ունենանք, որ սրանով իշխանավորները անուղղակի ակնարկում են, որ արդեն սպառազինությունը ստացվել, ինչը սակայն չի նշանակում, որ պետք է «ձեռքներս ծալած նստենք» ու սպասենք, թե էլ ինչ անակնկալներ է մեզ համար պատրաստում Ադրբեջանը:
Հ.Գ. Մասնագետներն ասում են, որ այդ ծավալի զենքի մատակարարումները այդքան արագ տեղ չեն հասնում, մանավանդ, որ Հայաստանն ու Ռուսաստանն անմիջական սահման չունեն, սակայն իշխանությունների հանսգստությունից կարելի է եզրակացնել, որ այնուամենայնիվ այդ մատակարարումները եթե ոչ ամբողջական, ապա հիմնականում իրականացվել են: