ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրա Խաչատրյանն այսօր կառավարության նիստում առաջարկեց «Օրիոն» ընկերությանը «Էկոս» ազատ տնտեսական գոտում շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալել:
«Էկոս» ազատ տնտեսական գոտին ստեղծվել է Հրազդանի ՋԷԿ-ի տարածքում, իսկ ընկերությունը ցանկանում է բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատել, 200.000 դոլարի ներդրում անել, ստեղծել 50 նոր աշխատատեղ: «Միջին աշխատավարձը կլինի 200.000 դրամ: Նախատեսում են ստեղծել կրիպտոակտիվների ուղղությամբ աշխատող ընկերությունում»,- մանրամասնեց նախարարը:
Կառավարությունը միաձայն ընդունեց որոշումը: