Փղերն ու ռնգեղջուրները 20 տարի հետո կարող են լիովին անհետանալ: Այս մասին գրում է The Independent-ը՝ հղում կատարելով՝ բրիտանացի բնապահպաններին:
Մասնագետների տվյալներով՝ որսագողերը տարեկան սպանում են մինչև 35 հազար փիղ և ավելի քան 1000 ռնգեղջուր: Դա կապված է կենդանիների ոսկորների աճող պահանջարկի հետ: Նման միտումների պահպանման դեպքում 20 տարի հետո մոլորակի վրա ոչ մի այդպիսի կենդանի չի մնա:
Կենդանիների իրավունքների պաշտպանները հարցին հրապարակայնություն հաղորդելու համար բողոքի քայլերթով կանցնեն Լոնդոնի փողոցներով՝ կրելով փղերի ու ռնգեղջուրների դիմակներ:
Երթի կազմակերպիչներից մեկը՝ Մարիա Մոսմանը հայտարարել է, որ իրականում որսագողերը փղերին ավելի արագ են սպանում, քան վերջիններս հասցնում են վերարտադրվել: