Interfax գործակալությունը հայտնում է, որ Իոսիֆ Ստալինի պատկերով և «հաղթողներին հավիտենական փառք» գրությամբ պաստառը հայտնվել է Մոսկվայի կենտրոնում։
Ապրիլի երեքից աշխարհի ամենամեծ բռնապետերից մեկի նկարը կախված է ցանկապատի վրա, որը հարում է Մոսկվայի ճանապարհային ոստիկանության պարեկային ծառայության շենքին։
Քաղաքային իշխանությունները բռնապետի նկարի հայտնվելը չեն մեկնաբանում։