1994թ. մայիսի 5-ին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի, Ղրղզստանի Հանրապետության, ՌԴ ԴԺ եւ ԱԳՆ նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում, որի ավարտին Ադրբեջանի Միլի մեջլիսի, Հայաստանի Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ստորագրեցին Բիշքեքյան արձանագրությունը, որով կոչ էր արվում դադարեցնել կրակը 1994թ. մայիսի լույս 9-ի գիշերը: Մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը նախապատրաստեց Անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը, որը նույն օրը ստորագրեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը:
1994թ. մայիսի 10-ին Երեւանում համաձայնագիրը ստորագրեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին` ԼՂ բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: Հրադադարն ուժի մեջ մտավ 1994թ. մայիսի 12-ի կեսգիշերից:
Մինչ օրս այս հարցով կա երկու տեսակետ. մի տեսակետի կրողները կարծում են, որ խաղաղության հաստատումը մեզ համար գերխնդիր էր, մյուսները համոզված են, որ ռուսական կողմի միջնորդությամբ կանգնեցվեց Հայկական բանակի սրնթաց առաջխաղացումը և Ադրբեջանի հնարավոր ոչնչացումը:
Ավելացնենք միայն, որ համաձայնագրով նախատեսված պայմանները չեն կատարվում, հրադադարի ռեժիմը խախտվում է համարյա ամեն օր, իսկ տարեկան տասնյակ զինվորներ բանակից այդպես էլ տուն չեն վերադառնում…