տուն Լուրեր 20 տարի անց Ադրբեջանը խոսում է միայն բառերով. Ալեքսանդր Իսկանդարյան

20 տարի անց Ադրբեջանը խոսում է միայն բառերով. Ալեքսանդր Իսկանդարյան

62
0

download (1)

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը ասում է, որ վերջին տարիներին իսկապես կրակոցները շատացել են հայ-ադրբեջանական սահմանին:

«Կոշտ հայտարարությունները, որով հադես է գալիս Ալիևը,  դա միջոցներից մեկն է`  ազդելու իրականության վրա և առաջին հերթին միջազգային հանրության վրա: Ադրբեջանում կա մշտական հետաքրքրություն աշխատելու այն ուղղությամբ եւ  ցույց տալու միջազգային հանրությանը այն, որ այդ ստատուս քվոն իրեն չի բավարարում»,-ասում է Իսկանդարյանը լրագրողների հետ զրույցում:

Նրա խոսքովˋ հայ հասարակությունը հաղթանակած հասարակություն է, իսկ ադրբեջանցի հասարակությանը անհրաժեշտ է ինչ-որ բան ասել, խոսել, քանի որ իրենք կորցրել են տարածքներ:

«Ու 20 տարի անց նրանք խոսում են միայն բառերով: Իսկ կրակոցները կապ չունեն պատերազմի հետ, որովհետեւ դրանք տարբեր ռեսուրսներ են, տարբեր ռիսկեր, տարբեր քաղաքական իրավիճակներ և այլն»,-հավելեց Իսկանդարյանը: