ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը:
Նշված գործարքների արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս, ինչպես նաև ընկերությունը խուսափել է առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց:
Քննության արդյունքներով ձեռք բերված տվյալների հիման վրա՝ նշված ընկերություններին առաջադրվել են ընդհանուր 519.868.422 դրամի հարկային պարտավորություններ, որից հարկերը կազմում են՝ 65.493.332 դրամ:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ենթակապալառու ընկերության տնօրենին և նշված ընկերությանն առանց ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ դուրս գրած ընկերության տնօրենին մեղադրանքներ են առաջադրվել համապատասխանաբար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով և 189-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: