տուն Լուրեր 2-ամյա երեխան ընկել է իրենց տան 2-րդ հարկից ու մահացել. news.am

2-ամյա երեխան ընկել է իրենց տան 2-րդ հարկից ու մահացել. news.am

140
0

default

Կոտայքի մարզում փետրվարի 13-ին 2-ամյա աղջիկ է ընկել երկրորդ հարկից ու մեկ օր անց մահացել:

Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Երեւանի Սուրբ Աստվածամայր ԲԿ-ից, որտեղ երեխան տեղափոխվել է ընկնելուց հետո:

Երեխան քնած է եղել սենյակում, որը գտնվել է տան երկրորդ հարկում: Երբ ընտանիքի անդամները մոտը չեն եղել, վեր է կացել, քայլել դեպի աստիճաններն ու ընկել երկրորդ հարկից: Ընտանիքի անդամները նրան գտել են առաջին հարկի հատակին ընկած, ծանր վիճակում տեղափոխել հիվանդանոց:

Նյութի աղբյուրը՝ news.am