տուն Uncategorized 2.5 միլիարդ կտրամադրվի զինված ուժերին. վարչապետ

2.5 միլիարդ կտրամադրվի զինված ուժերին. վարչապետ

163
0

«2018 թվականի նախընտրական գործընթացում ասել եմ՝ առաջիկա 5 տարում 2.5 միլիարդ կծախվի անվտանգության համար, մասնավորապես՝ ԶՈՒ-ի մարտունակության, սպառազինության համար: 2.5-ի 1.5 միլիարդը կգոյանա հակակոռուպցիոն պայքարից, այդ թվում՝ գողացված միջոցները հետ բերել»,- այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Արդյոք նրան բավարարում է  կոռուպցիայի դեմ պայքարը: Աննախադեպ հաջողություններ կան, ՔԿ-ը 7 անգամ ավելի գումար է վերականգնել, քան իր գոյության ընթացքում՝ 11 տարում: «Մյուս կողմից՝ մեր նշաձողերն ավելի բարձր են»,- հիշեցրեց գործադիր մարմինը: