տուն Հասարակություն 2-րդ զորամիավորումում հրամանատարական հավաքներ են անցկացվել. ՊՆ

2-րդ զորամիավորումում հրամանատարական հավաքներ են անցկացվել. ՊՆ

172
0

Մարտի 3-ից 5-ը 2-րդ զորամիավորումում անցկացվել են ենթակա զորամասերի գումարտակների և դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների հավաքներ: Այս մասին տեղեկացնում է ՊՆ լրատվական ծառայությունը:

Հավաքներից հետո գումարտակների և դիվիզիոնների հրամանատարների մասնակցությամբ անցկացվել է ցուցադրական պարապմունք, հստակեցվել են մարտական պայմաններում ստորաբաժանման անձնակազմի և ղեկավար կազմի գործողությունները: