տուն Աշխարհ 2 մլրդ դոլար՝ ծանոթությունների համար. հայազգի միլիարդատերը հաջողությամբ վաճառել է իր հերթական...

2 մլրդ դոլար՝ ծանոթությունների համար. հայազգի միլիարդատերը հաջողությամբ վաճառել է իր հերթական բիզնեսը

481
0
Ծանոթությունների Badoo համակարգի հիմադիր Անդրեյ Անդրեևը (Օհանջանյանցը) վաճառել է Badoo-ն Blackstone ներդրումային խմբին։ Հայազգի միլիարդատիրոջ MagicLab ընկերությունը, որը հանդիսանում է Badoo, Bumble, Chappy և Lumen հարթակների սեփականատեր, վաճառվել է 3 մլրդ դոլարով, որից 2.2 մլրդ դոլարը բաժին է հասել Անդրեև-Օհանջանյանցին։  Այս մասին գրում է b24.am-ը:

Հիշեցնենք, որ հայազգի գործարարը հանդիսանում է ռուսական առաջին վեբ-անալիտիկայի Spylog ծառայության հիմնադիր։ Նա նաև հիմնադիրել է հայտնի Begun գովազդային ցանցը և ծանոթությունների Mamba հարթակը։ 2019թ.-ին Անդրեևի կարողությունը Forbes-ի կողմից գնահատվել է 2.3 մլրդ դոլար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: