տուն Քաղաքական Միջազգային 2 միլիարդով Պուտինը գնել է Կիևում արյունահեղության իրավունքը, քանի որ խաղաղ Ուկրաինան...

2 միլիարդով Պուտինը գնել է Կիևում արյունահեղության իրավունքը, քանի որ խաղաղ Ուկրաինան նրա վերջն է. Սաակաշվիլի

118
0

-

Կիևում տեղի ունեցող արյունահեղությունը կատարվում է Կրեմլի ցուցումով: Հերթական  մլրդ դոլարի տրանշով Ռուսաստանը Յանուկովիչից գնել է ակտվիստների նկատմամբ ուժ կիրառելու և արյունահեղություն կազմակերպելու իրավունքները, քանի որ Ուկրաինայում խաղաղ ցույցերի շարունակումը նշանակում է Պուտինի մահ: Այս մասին ուկրաինական «5-րդ ալիքին» ասել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

«Կարծում եմ, Վլադիմիր Պուտինը այն երկու միլիարդի դիմաց, որոնք վճարել է Յանուկովիչին այս շաբաթ, գնել է Ուկրաինայի ինքնիշխանությունը, գնել է ցույցը ցրելու իրավունքը, այն արյունալի իրադարձությունների իրավունքը, որոնք տեղի են ունենում Կիևում»,- ասել է Սաակաշվիլին:

«Հասկացեք, խնդիրը երկու հակամարտող կողմերի մեջ չէ, կա միայն կառավարություն, որը կրակում է սեփական ժողովրդի վրա: Կա ուկրաինական իշխանություն, որը Մոսկվայի ճնշումների ներքո կամ ուղիղ թելադրանքով գործում է սեփական ժողովրդի դեմ: Պուտինի համար այստեղ մաշկը փրկելու խնդիր է. եթե Ուկրաինան դառնա խաղաղ եվրոպական երկիր, ապա դա Պուտինի վերջնէ», — ասել է Սաակաշվիլին: