Արդեն այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Միացյալ Նահանգները նավթի ընդհանուր արդյուհանման ծավալներով կգերազանցի Սաուդյան Արաբիային։ Այս մասին գրում է The Financial Times-ը։
ԱՄՆ էներգետիկայի նախարարության կողմից տարածված զեկույցում ասվում է, որ հունիս-օգոստոս ամիսներին նավթի և այլ վառելիքի արդյունահանումը գրեթե հավասար էր Սաուդյան Արաբիայի ցուցանիշներին՝ օրական կազմելով մոտ 11.5 մլն բարել։ Միացյալ Նահանգները մեծացնում են արդոյւնահանման ծավալները, ինչը նշանակում է, որ 1991 թվականից հետո առաջին անգամ նա այս ցուցանիշով կանցնի Սաուդյան Արաբիային։
Նոր տեխնոլոգիաները թույլ են տվել Միացյալ Նահանգներին նավթ արդյունահանել այնպիսի տարածքներում, որոնք նախկինում շահավետ չէին համարվում։ Բացի այդ, ԱՄՆ-ում մեծ ուշադրություն են դարձնում թերթաքարային գազի արդյունահանմանը, ինչի շնորհիվ Միացյալ Նահանգները դադարել է գազ ներկրել Մերձավոր Արևելքից։