տուն Քաղաքական Միջազգային 1973 թվականի պատերազմի մասին թվիթը իրարանցում է առաջացրել նավթային շուկայում

1973 թվականի պատերազմի մասին թվիթը իրարանցում է առաջացրել նավթային շուկայում

156
0

New York Mercantile Exchange

Երեկ իսրայելական բանակի Twitter-ի պաշտոնական էջում հրապարակվել է մի գրառում, որով իսրայելցիները հիշել են 1973 թվականի արաբա-իսրայելյան պատերազմը, որը սկսվել էր 40 տարի առաջ հոկտեմբերի 10-ին։ Սակայն այդ հրապարակումը հանգեցրել է Նյու Յորքի ֆոնդային բորսայում նավթի գների կտրուկ աճին, քանի որ թվիթում նշված չի եղել, թե կոնկրետ որ ռազմական գործողությունների մասին է գնում խոսքը։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։

«Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհում են Սիրիայի օդանավակայանները, որպեսզի թույլ չտան սովետական զենքի հանձնումը սիրիական բանակին»,- ասվում էր հրապարակման մեջ, որին հաջորդում էր #YomKippur73 հեշթեգը, որից կարելի էր հասկանալ, որ խոսքը 1973 թվականի պատերազմի մասին է։ Բանն այն է, որ ամերիկյան համակարգչային ծրագրերը, որոնք վերլուծում են լրատվական հոսքերը իսրայելական բանակի էջում, Սիրիա և Իսրայել բառերի հայտնվելուց հետո ավտոմատ կերպով նավթի գնման հրահանգ է տվել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here