Դերասանները, ովքեր մարմնավորել էին շեքսպիրյան հերոսներին՝ Ռոմեոին եւ Ջուլիետին Ֆրանկո Ձեֆիրելիի 1968թ նկարահանած համանուն ֆիլմում, այս անգամ նույն ֆիլմի ժամանակակից էկրանավորումում կկատարեն Կապուլետտի ամուսնական զույգի դերը։ Այս մասին հաղորդում է Hollywoodreporter-ը։
Լեոնարդ Ուայթինգն ու Էլիվիա Հասսին առաջին անգամ 46 տարի անց հանդես կգան միասին։ Ջուլիետի դերում նկարահանվում է Հասսիի հարազատ աղջիկը՝ Ինդիա Հասսին։ Ֆիլմի ռեժիսորն է Բրյուս Ուեբը («Սոցիալական սպանություն»)։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան նշանակված է 2015թ, մարտի 1-ին։
«Ռոմեո եւ Ջուլիետ»-ը 1968-ին «Օսկար» է ստացել լավագուչն օպերատորական աշխատանքի եւ լավագույն զգեստների համար։ Կինոնկարը «Օսկար»-ի ներկայացված էր նաեւ Լավագույն ռեժիսուրա եւ Լավագույն ֆիլմ անվանակարգերում։