տուն Սպորտ 1927 թվականից հետո առաջին անգամ Մանչեսթեր Յունայթեդի մարզիչն ինքն իրեն փոխարինման է...

1927 թվականից հետո առաջին անգամ Մանչեսթեր Յունայթեդի մարզիչն ինքն իրեն փոխարինման է դուրս բերել

63
0

ryan_giggs_by_shadow17110-d63ukot

Երեկ, Անգլիայի առաջնության «Մանչեսթեր Յունայթեդ»-«Հալ» խաղի ժամանակ Ռայան Գիգզը, ով կատարում է մանկունիանցիների գլխավոր մարզչի պաշտոնակատարի պարտականությունները Դևիդ Մոյեսի հրաժարականից հետո, 70-րդ րոպեին ինքն իրեն դուրս է բերել փոխարինման։

Այսպիսով, 1927 թվականից հետո նա դարձել է մանկունիանցիների առաջին մարզիչը, ով ինքն իրեն փոխարինման է դուրս բերել։ 87 տարի առաջ դա արել է Քլարենս Հիլդիչը։