տուն Հասարակություն 1915 համարին ուղարկված հաղորդագրությունները պետք է լինեն հայատառ և չպարունակեն գովազդային բովանդակություն․...

1915 համարին ուղարկված հաղորդագրությունները պետք է լինեն հայատառ և չպարունակեն գովազդային բովանդակություն․ Տիգրան Վիրաբյան

219
0

Ապրիլի 24-ին սպասվող միջոցառումների վերաբերյալ կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, մասնավորապես, ասել է, որ ապրիլի 24-ը հայ ժողովրդի համար ամենազգայուն իրադարձությունն է և այստեղ իսկապես մեծ պատասխանատվություն էր անհրաժեշտ, որպեսզի փարատենք մեր ֆիզիկական բացակայությունը Ծիծեռնակաբերդում։ 1915 համարին և  սփյուռքից՝ 0037433191500 համարներին ուղարկվող հաղորդագրությունները պետք է չկրեն գովազդային բովադակություն։ Մեկ համարից կարող է ուղարկվել ոչ ավելի, քան 5 հաղորդագրություն։ Ցանկալի է, որ բովանդակությունը լինի հայատառ և պարունակի անուն-ազգանուններ։ Հաղորդագրությունները կզտվեն և կներկայացվեն միայն նրանք, որոնց բովանդակությունը բավարարում է ներկայացված պահանջներին: