տուն Լուրեր 1915 թվականի տեղահանությունն անմարդկային էր․ Ահմետ Դավութօղլու

1915 թվականի տեղահանությունն անմարդկային էր․ Ահմետ Դավութօղլու

220
0

455431019

Երեկ Հայաստան կատարած այցից հետո, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել, այդ թվում նշել է, որ 1915 թվականին հայերի տեղահանություններն «անմարդկային» էին։ Այս մասին գրում է Hurriyet Daily News-ը։

«Մենք գոհ ենք Նալբանդյանի հետ հանդիպումից, այն անկեղծ էր։ Հիմնական նպատակն այն է, որպեսզի ստեղծվի ամուր հիմքով երկխոսության մթնոլորտ», — ասել է Դավութօղլուն՝ կրկին հերքելով այն պնդումները, թե ինքն առաջարկել է Հայաստանի զորքերը դուրս բերել ԼՂ երկու շրջաններից։

«Մենք նշում ենք՝ «արդար հիշողություն», ինչը նշանակում է, որ պետք է բացահայտենք փաստերը։ Հենց այդ ժամանակ կտեսնենք, որ հայ-թուրքական հարաբերությունները ամենևին էլ նման չեն հրեա-գերմանական հարաբերություններին», — ասել է Դավութօղլուն՝ կրկին մեղադրելով հայերին, որ նրանք չեն կարողանում հրաժարվել նախապաշարմունքներից։

Նա ասել է, որ հայ-թուրքական հարաբերություններում կա 3 հիմնական սյուն․ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները, հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, հարաբերությունները թուրքերի և հայերի միջև։ Եթե այս երեք հիմնասյուներից մեկը թույլ է, այն աղետի է հանգեցնում. «Եկե՛ք բացենք հայ-թուրքական սահմանը։ Սակայն եթե պատերազմ սկսի Հայաստանի և Ադրբեջանի միջև, ապա մենք ստիպված ենք լինելու կրկին փակել այն։ Ամենադժվար բանը ստատուս քվոյի սառույցի կոտրումն է», — նշել է Դավութօղլուն։

Նա կրկին անդրադարձել է հայկական սփյուռքի հետ հարաբերություններին՝ կրկնելով նախկինում արտահայտած իր այն միտքը, որ հայ-թուրքական հարաբերությունների վրա «բացասական» ազդեցություն է ունենում հայկական սփյուռքը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here