տուն Լուրեր Զինծառայողը վնասվածքը ստացել է իրեն ամրակցված զենքից. նոր մանրամասներ

Զինծառայողը վնասվածքը ստացել է իրեն ամրակցված զենքից. նոր մանրամասներ

144
0

Դեկտեմբերի 17-ին ՀՀ ՊՆ N զորամասում 19-ամյա զինծառայողի՝ հրազենային  վնասվածք ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ նախնական տվյալներով, մարտական հերթապահության դիրքում զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել ծնոտի շրջանում՝ իրեն ամրակցված զենքից արձակված կրակոցի հետեւանքով։

Հիշեցնենք, որ գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ 19-ամյա Անդրանիկ Հովհաննիսյանը, որը բանակ էր զորակոչվել Արարատի զինկոմիսարիատից։

Այս պահի տեղեկություններով՝ Անդրանիկ Հովհաննիսյանը ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում է, նրա վիճակը  գնահատվում է ծայրահեղ ծանր։