տուն Քաղաքական Միջազգային 19-ամյա Միրանդա Բարբուրը խոստովանել է մի քանի տասնյակ «վատ մարդկանց» սպանությունը

19-ամյա Միրանդա Բարբուրը խոստովանել է մի քանի տասնյակ «վատ մարդկանց» սպանությունը

112
0

Miranda+Barbour

Ամերիկյան Փենսիլվանիա նահանգի 19-ամյա բնակչուհին խոստովանել է, որ մի քանի տասնյակ մարդ է սպանել։ Այս մասին հաղորդում է The New York Post-ը։

19-ամյա Միրանդա Բարբուրը և նրա 22-ամյա ամուսինը ձերբակալվել են 42-ամյա տղամարդուն սպանելու կասկածանքով։ Ոստիկանությունում 19-ամյա Միրանդան խոստովանել է, որ դարձել է տասնյակ սպանությունների հեղինակ ու մասնակից։ Դրանք տեղի են ունեցել Ալյասկայում, Տեխասում, Հյուսիսային Կարոլինայում և Կալիֆոռնիայում։

19-ամյա աղջիկը 12 տարեկանում դարձել է սատանիստական կազմակերպության անդամ, իսկ զոհերի թիվը դադարել է հաշվել, երբ այն անցել է 20-ից։ Բարբուրը նշել է, որ ինքը զոհերին պատահական չի ընտրել։ «Երբ ես իմանում էին, որ նրանք վատ մարդիկ են, որոշում էի, որ նրանք իրավունք չունեն այլևս «այստեղ» մնալու», — ասել է նա։