տուն Քաղաքական Միջազգային 19․5 տարվա ազատազրկմամբ մեղադրանք Իսպանիայի արքայադստեր ամուսնու համար

19․5 տարվա ազատազրկմամբ մեղադրանք Իսպանիայի արքայադստեր ամուսնու համար

98
0

ispania princesaԻսպանական դատախազության ներկայացուցիչը Պալմա-դե-Մայորկա քաղաքում տեղի ունեցող դատական նիստի ընթացքում (Բալեարյան կղզիներ) պահանջել է արքայադուստր Քրիստինայի` արքա Ֆելիպե  VI-ի քրոջ ամուսնուն` Ինյակի Ուրդանգարինին դատապարտել  19,5 տարվա ազատազրկման, անձամբ Քրիստինայի դեմ դատախազն առաջվա պես մեղադրանք չի առաջադրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Միակ փոփոխությունը, որ մտցրել է դատախազությունը Ուրդանգարինի նկատմամբ դատավարության շրջանակում, տուգանքի նվազեցումն է   1,11 մլն եվրոյից մինչեւ 980 777 եվրո:

Գործընկերոջը` Դիեգո Տորրեսին դատախազը պահանջել է դատապարտել  16,5 տարվա ազատազրկման, Բալեարյան կղզիների   նախկին վարչապետ Խաումե Մատասին` հինգ տարվա, չնայած նախկինում 11 տարի էր պահանջում: Noos ինստիտուտի հաշվապահ Մարկո Անտոնիո Տեխեյրոյից դատախազությունը հանել է փողի լվացման մեղադրանքը` պահանջելով նրան դատապարտել թալանի եւ խաբեբայության մեղադրանքներով` երկու տարվա ազատազրկման, բայց հետագայում ժամկետը կարող է տուգանքով փոխարինվել:

Իսպանական ԶԼՄ-ների տվյալներով, Քրիստինայի դեմ միակ մեղադրողը մնում է կոռուպցիայի դեմ պայքարի «Մաքուր ձեռքեր» հասարակական կազմակերպությունը, որը հետագայում` ուրբաթ, կհաստատի այն ժամկետը որը նախկինում հայտնել էր` ութ տարվա ազատազրկում:

Ընդհանուր առմամբ գործով  17 մարդ է անցնում: Դատավարությունը սկսվել է հունվարի   11-ին եւ դրա ընթացքում մոտ 300 վկայի են լսել: Քրիստինային կասկածում են 2007 եւ 2008 թվականներին Aizoon ֆիրմայի միջոցով պետական գանձարանի դեմ հանցագործություն կատարելու համար, որի սեփականատերն էր նա ամուսնու հետ միասին:  Ենթադրվում է, որ Noos ընկերությունը այդ ֆիրմային խոշոր գումարներ է փոխանցել, որոնք ստացվել էին անօրինական եղանակով մի շարք ինքնավար ընկերակցությունների վարչակազմերից, մասնավորապես` Վալենսիայի եւ Մադրիդի: Ինյակի Ուրդինգարինը եւ նրա ընկերը` Դիեգո Տորրեսը կասկածվում են հատուկ խոշոր չափերի ֆինանսական մեքենայությունների մեջ. խոսքը   6,2 մլն եվրո գումարի մասին է: Նրանք ղեկավարում էին Noos ինստիտուտ ոչ առեւտրական կազմակերպությունը, որը զբաղվում էր տարբեր մարզական միջոցառումների անցկացմամբ: Ավելի վաղ դատարանում ցուցմունք տալիս Քրիստինան հայտնել էր, որ  Aizoon ընկերությունում բոլոր որոշումները կայացնում է իր ամուսինը` Ինյակու Ուրդանգարինը հարկային ոլորտում իր օգնականի միջոցով:

2016-ի ապրիլին «Մաքուր ձեռքերի» ղեկավար Միգել Բերնադը ձերբակալվել է մի շարք դատական գործերով մեղադրվողներից գումար կորզելու փաստերի հետաքննության հետ կապված, որոնցից իբր խոշոր գումարներ էին պահանջել մեղադրանքները հանելու համար: Այսպես, իսպանական ԶԼՄ-ների տվյալներով, Քրիստինայից մեղադրանքները հանելու համար կազմակերպությունը երեքից  20 մլն եվրո է պահանջել: