Թուրքիան դիմել է Եգիպտոսի զինվորական իշխանություններին՝ խնդրելով թույլատրել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուին հանդիպելու Եգիպտոսի պաշտոնանկ արված եւ այժմ կալանքի տակ գտնվող նախագահ Մուհամադ Մուրսիի հետ։ Այս մասին հաղորդում է Today’s Zaman-ը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին։
Համաձայն այդ տեղեկատվության՝ Անկարան պատրաստ է հանդիպել Եգիպտոսի գործող իշխանությունների հետ, եթե թույլատրվի Մուրսիի հետ տեսակցությունը։ Պաշտոնական Անկարան այս պահին Եգիպտոսի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ, քանի որ հուլիսի 3-ին զինվորականների կողմից Մուհամադ Մուրսիի պաշտոնանկությունից հետո խզել էր դրանք։
Եգիպտական կողմը ողջունում է Դավութօղլուի հնարավոր այցը Կահիրե, սակայն մերժել է հանդիպումը Մուրսիի հետ։