տուն Քաղաքական Միջազգային 17-ամյա պատանին ղեկավարում է Հոնգ Կոնգի ցույցերը

17-ամյա պատանին ղեկավարում է Հոնգ Կոնգի ցույցերը

116
0

65353_src

Գերմանական Der Spiegel-ը գրում է, որ Հոնգ Կոնգում կոմունստիական ռեժիմի դեմ պայքարը գլխավորում է 17-ամյա մի պատանի։

Նրա անունը Ջոշուա Վոնգ է, և նա շատ հաջող կարողանում է կազմակերպել բողոքի ակցիաները։ Առաջին անգամ նա բողոքի ակցիա է կազմակերպել 14 տարեկանում։ Դպրոցական տարիքում նա փողոց է հանել 120 հազար մարդ, որի ժամանակ մարդիկ պահանջում էին դադարեցնել Չինաստանի կոմունիստական կուսակցության քարոզչությունը հոնգկոնգյան դպրոցներում։

Այդ ժամանակ մի քանի օրվա բողոքներից հետո կուսակցությունը զիջել էր ցուցարարներին։ Հիմա Վոնգը նոր միջոցառման առաջնորդ է, որը պահանջում է դադարեցնել Պեկինի միջամտությունը Հոնգ Կոնգի ղեկավարի ընտրություններին։ Մի քանի օր առաջ վոնգը հայտնվել էր մամուլի ուշադրության կենտրոնում, քանի որ 40 ժամ անցկացրել էր ոստիկանությունում։ Հենց նա է հնարել մասնավոր ցանցի ստեղծումը Bluetooth համակարգի միջոցով։ Հենց նրան է պատկանում «Սիրով և խաղաղությամբ գրավիր քաղաքի կենտրոնը» ակցիայի գաղափարը։